«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ըստ մարզում շրջանառվող լուրերի, որդու հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո ստիպված որոշել է հրաժարականի դիմում գրել:
Սակայն, վերջինիս չեն թողնում նման քայլի գնա թիմակիցները, համոզում են, որ այս գործը չարժե նման զոհողության: Սակայն այլ աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ աղմուկն այնքան մեծ է, ներկայացված մեղադրանքներն այնքան հստակ, որ վերեւներից մարզպետին հուշել են, որ օգնել չեն կարող: Ուստիեւ, մնում է հրաժարականի տարբերակը:
Մարզպետին ուղղված մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։