ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական կողմն ունի անհետ կորած. նոր մանրամասներ սահմանային իրավիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 10:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր, մեկ անհայտ կորած: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, թե ռուսական կողմից միջնորդությամբ դադարեցվել է  կրակը սահմանին:

Իր հերթին իրավիճակի մասին լուրեր է հաղորդում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:  Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը:

Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս