
Իրանը հերքում է Վաշինգտոնում Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի դեսպանատներում պայթյուններ նախապատրաստելու եւ սաաուդյան դեսպանի վրա մահափորձ կատարելու մասին ԱՄՆ՝ իրեն ուղղված մեղադրանքները:
“Սա Ամերիկայում պատրաստված երգիծական շոու է,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստին ,գրում է Reuters-ը: Իսկ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն իր հերթին ասել է, որ Թեհրանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար: Նրա խոսքով` առաջիկայում ԱՄՆ-ը կհայտարարի Իրանի նկատմամբ իր գործողությունների մասին: