Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։




Լրահոս