ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում Սեյրան Օհանյանի մասով․ դատախազը մերժել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով: Դատախազությունը հետ է վերադարձրել նախաքննական մարմնի որոշումը: Ասել է թե՝ ՀՔԾ-ն նախկին պաշտոնատար անձանց մասով նորմալ քննություն չի իրականացրել, եւ դատախազը որոշել է քրեական գործը կրկին հետ ուղարկել: Իսկ ինչի մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում նաեւ մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ:

Արդյունքում, այն իրացվել է իրական արժեքից պակաս գումարով: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վերջինս չէր ընդունում մեղադրանքը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում եւս պնդել էր՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ռոբերտ Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը հայտարարություն էր տարածել՝ ՀՔԾ-ին հորդորելով «օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»:

Ի պատասխան ՀՔԾ-ն էլ որոշել էր չլռել եւ պատասխան էր տվել պաշտպանին «Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:

Սակայն դատելով իրավիճակից՝ դատախազությունը ՀՔԾ-ի ամպագոռգոռ հայտարարություններին բավականին կոշտ պատասխան տվեց:

Քնար Մանուկյան




Լրահոս