Որ խմբի համար են նախատեսված «Պֆայզր» ու «Սինոֆարմ» պատվաստանյութերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Հայաստանում կլինեն կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական «Սինոֆարմ» և ամերիկագերմանական «Պֆայզեր» պատվաստանյութերը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ այս պատվաստանյութերը ևս կիրառվելու են կամավորության սկզբունքով՝ 18 և բարձր տարիքի անձանց շրջանում:

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը նաև պայմանավորվածություն ունի Վրաստանի հետ: Այս երկիրը մեզ տրամադրելու է չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութ, իսկ Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստանին տրամադրել 27 հազար դեղաչափ եվրամիության «Աստրազենեկա» պատվաստանյութը:

«Այս պահին կարևոր է երկրների միջև համագործակցությունը: Մենք, երբ որ Վրաստանից ստանանք այդ պատվաստանյութը, հաջորդիվ հետ կվերադարձնենք: Այդպես եղավ նաև տարիներ առաջ, երբ Վրաստանում կարմրուկի բռնկում էր Հայաստանը կարմրուկի պատվաստանյութ տրամադեց Վրաստանին, Վրաստանը հետո իր հերթին այն հետ վերադարձրեց: Այսինքն՝ այլ երկրներից քովիդի դեմ պատվաստանյութեր ստանալու նվիրատվությունը և փոխանակումը շարունակվելու է»,- ասաց նա:




Լրահոս