ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներ հնարավոր կլինի այցելել «Ճամփորդիր առանց Covid 19 ի» ծրագրի․ նոր փոփոխություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճամփորդիր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրով հնարավոր կլինի առաջիկայում բացի Ռուսաստանից ճամփորդել նաեւ դեպի այլ երկրներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակներում համագործակցել նաեւ այլ երկրների հետ: Արդյոք այս ծրագրով հնարավոր կլինի մեկնել դեպի եվրոպական երկրներ, ցույց կտա ժամանակը: Բայց մեզ հայտնի դարձավ, որ այս մասին որոշման նախագիծը նախարարությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ հենց այս ծրագրի շրջանակներում փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները մեկնում Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Ըստ այս կարգի` քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են ՙԱզատ տեղաշարժ՚ պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:

Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ): Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։ Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:

Քանի որ շատ երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով քայլեր են ձեռնարկում օտարերկրյա պետություններից այցելությունների հոսքի կրճատման ուղղությամբ, բայց ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ախտորոշման տվյալների, այս թափանցիկության միջոցով քաղաքացիները կկարողանան ազատ տեղաշարժվել, բացի այս, կպարզեցվի սահմանային անցման ընթացակարգը եւ կնվազի կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկերը։

Ս. Հ.




Լրահոս