Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ժորա Ա.-ն, որը 2020 թ. մայիսի 10-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, մարդուն առևանգելու, ավազակության, շորթելու, բանդիտիզմի, ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ: