ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը նշում է, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն: