ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ տարածել է հայտարարություն։

«2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական զինված ուժերի 3 զինծառայող զոհվել է, 4-ը՝ վիրավորում ստացել։ Խորագին ցավակցություններս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում հետագա էսկալացիայի սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար ազդել եռակողմ ձևաչափով համաձայնությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդները։ Ողջունում եմ ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասված է Զասի հայտարարության մեջ։




Լրահոս