
ԱՄՆ Կոնգրեսի սենատորները դեմ են քվեարկել նախագահ Բարաք Օբամայի` գործազրկության դեմ պայքարի ծրագրին, որը նախատեսում էր հարկային արտոնություններ բնակչության եւ ենթակառուցվածքների վերականգնման համար,- հաղորդում է Assotiated Press-ը: 447 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրն ընդունելու համար նախագահի նախաձեռնության օգտին պետք է քվեարկեին 100 սենատորներից 60-ը, սակայն արդյունքում 48 սենատոր դեմ է քվեարկել: Օբամայի ծրագիրը մասնավորապես նախատեսում էր շուրջ 270 մլրդ դոլարով կրճատել հարկերը բնակչության տարբեր խմբերի համար: