ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մոտ 30 րոպե առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի բնակիչները ArmLur.am-ի թղթակցին պատմեցին, որ երկու անգամ ուժեղ ցնցում են զգացել ու անմիջապես դուրս են վազել։
Այս պահին բնակիչները գտնվում են դրսում։
Հավելենք, որ այս պահին ԱԻՆ-ը դեռ պաշտոնական տեղեկություն չի հաղորդել, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ այս պահին ճշտումներ են իրականացնում։