ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» դաշինքի ծրագիրը. ԱԺ առաջին նիստը կվերածվի խառնաշփոթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ «Հայաստան» դաշինքը նպատակ ունի օգոստոսի 2-ին կայանալիք ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը վերածել իսկական խառնաշփոթի:

Ըստ մեր տեղեկությունների՝ դաշինքը մտադիր է ընդդիմության բաժին հասանելիք ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովների նախագահների պաշտոններում որպես թեկնածուներ առաջադրել Սյունիքի այն համայնքապետերին, որոնք գտնվում են անազատության մեջ: Այս պահին դաշինքի ցուցակով մանդատ են ստացել եւ անազատությա մեջ են գտնվում Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիսան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

Իսկ որն է նպատակը. բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ով առաջադրվում է այդ պաշտոններում, պետք է խորհրդարանի ամբիոնից ելույթներ ունենա եւ նրան հարցեր ուղղեն: Այսինքն, ստացվում է, որ այս երկու անձինք պետք է կալանավայրից տեղափոխվեն խորհրդարան եւ մասնակցեն նիստին՝ հարցերի պատասխանելու համար: Այսինքն, նրանց նպատակն օրակարգը ձգձգելն է եւ իշխանությունների ծրագրերը խափանելը: ArmLur.am-ը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել դաշինքի քարտուղարի թեկնածու ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի, դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի հետ, սակայն ապարդյուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս