Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. գրանցվել է 6 մահվան դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229867 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1334007 վերջին մեկ օրում` 5900 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4437 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 59-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 219701 անձ` վերջին մեկ օրում 199 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4608 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1121 է:




Լրահոս