ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար»,-ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Բորիս Սահակյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։