Մինչ հայ-ադրբեջանական սահմանը լարված է, այս ընթացքում իշխանությունը պաշտոնների համար կադրեր է փնտրում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանությունը հիմա քննարկում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին փոխարինելու հարցը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երկար փնտրտուքից հետո իշխանությունը կանգ է առել էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի թեկնածության վրա, սակայն մեզ չհաջողվեց ճշտել անձամբ Տիգրան Խաչատրյանից:
Տեղեկացնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ առաջիկա օրերին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հնարավոր է նշանակվի Արդարադատության նախարար. Ռուստամ Բադասյանին «կուղարկեն» Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարելու:
Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք նաեւ, թե իշխանությունները նախարար են փնտրում, եթե չգտնեին, կնշանակեին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանին: Բայց որոշել են վերջինիս ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, այնտեղ իրավիճակն իր ձեռքն առնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Անդրեասյանին նախարար նշանակելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, վերջինս կարծում է, որ Անդրեասյանը կկարողանա այդ գերատեսչությունը լավ ղեկավարել: Որոշումը կայացված է, նշանակումը կլինի առաջիկա օրերին: