ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում կադրային ջարդ է սկսվել: Ռազմական ոստիկանության պաշտոնատար անձինք պաշտոնից ազատում են 44 -օրյա պատերազմի մասնակիցներին՝ հայտնելով, թե կրճատումներ են եւ պաշտոնի են նշանակում իրենց մտերիմներին: Ավելին, ArmLur.am-ի խմբագրություն է դիմել ՌՈ նախկին աշխատակից Արմեն Գեւորգյանը եւ հայտնել, որ ռազմական ոստիկանությունում «սպանդ» է: Ըստ նրա` ՀՀ ՊՆ ՌՈ պետ Ա. Զաքարյանը իր տեղակալ գնդապետ Ա. Բաղդասարյանի հետ իրենց պարտականությունները թողած, զբաղվում են զուտ կադրային փոփոխություններով. «Անձամբ ես զգացել եմ ամեն-ինչը, զբաղեցրել եմ ՀՀ ՊՆ ՌՈ-ի ՆՏԱ վաշտում դասակի հրամանատարի պաշտոնը, սպա եմ, չունենալով վերևներից զանգող կամ համապատասխան միջոցներ, ինձ այնպիսի տեղ ու այնպիսի պաշտոն առաջարկվեց, որ ստիպված աշխատանքից ազատման դիմում գրեցի ու ինձ նման շատ մարդիկ կան։
Խնդրում եմ Ձեզ արձագանքել, այդ երկուսի կողմից կազմակերպված սպանդին, իմ ներկայումս իմ պաշտոնին բերել նստացրել են Ա.Զաքարյանի տեղակալ գնդապետ Արամ Բաղդասարյանի եղբոր տղային։ ՌՈ պետն էլ իր եղբորը նշանակել է Աբովյան քաղաքի ՌՈ պետի տեղակալ, մի խոսքով դարձրել են ծանոթ բարեկամ փակ բաժնետիրական ընկերություն»:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՌՈ կադրային վարչության պետ Էմիլ Պետրոսյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան