Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԲԿ–ից։

«Փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան սանավիացիայով դիմավորել ու Երեւան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները:

Վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր, միացված էր արհեստական շնչառության սարք: Ներկա պահին վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, գիտակցությունը տեղն է, սկսել է շնչել ինքնուրույն»,– ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս