Բելառուսը Միութենական պետության անվտանգության ապահովման համար պատրաստ է ընդունել ռուս զինվորականներին, սակայն առայժմ նման անհրաժեշտություն չկա, այսօր հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ria.ru-ն։
«Հիմա դրա կարիքը չկա, մենք բավականին ամուր, համախմբված, կոմպակտ զինված ուժեր ունենք։ Բացի այդ, մենք կարող ենք անհրաժեշտ պահին կարճ ժամանակում 500 հազար մարդ ոտքի հանել։ Եթե քիչ լինի, կընդունենք Ռուսաստանի Դաշնության բոլոր զինված ուժերին։ Նման բան երբեք չի լինի։ Բայց եթե անհրաժեշտ լինի, մենք չենք երկմտի»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ երկրի տարածքում ՌԴ ավիաբազաների տեղակայման հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երբեք չի քննարկվել, քանի որ ժամանակակից սպառազինությունների դեպքում դրա անհրաժեշտությունը չկա: