Որպես ՎՊ նախկին աշխատակից արդեն քանի տարի լուռ հետևում եմ ՎՊ նախկին աշխատակից Արամ Մամիկոնյանի դատապարտելի (կարելի է ասել բավարար պնդաճակատ) սագային։
Ու զարմանում:
Այս ե՞րբ այս անբարո իրավիճակներն այսպես ստատուս քվոյի վերածվեցին։ Ես հո գիտեմ, որ Արամի նմաններին պալատը փորձում էր կայացնել, «առաջնագիծ» բերել,ինչը իր ֆենոմենի դեպքում չստացվեց՝ հազար ու մի պատճառով: Նրա կրեդոն է սայլը ձիուց առաջ կապել մարդկային, աշխատանքային հարաբերություններում բարոյական բոլոր կարգի նորմերի ոտնահարմամբ….
Հիմա էլ՝ ով էշ, նա փալան, փորձում է խցկվել այնտեղ, որտեղ իր չբարարված, արդեն քանի տարի նույն ձախավեր քայլեկով արշավներ է իրականացնում վասն յուև. բան է՝ բախտը բերեց, պաշտոն պոկեց վերջապես էս աշխարհից:
Սեփական տապանին լացելու փոխարեն նա դեռ նետվում ու նետվում է՝ մի բան պոկելու, նախ բոլորն են հիշում նրա հետ կապված 4 հազար դոլարի կաշառքի պատմությունը ԱԺ-ում՝ պատգամավորներից մեկի բարձրաձայնմամբ, երբ պարոն իրավաբանը հայտնվել էր ասելիքի դիֆիցիտի մեջ, նույնքան ակտիվ բզբզալու փոխարեն։
Սեփական սխալներից դասեր քաղելու փոխարեն «աբիժնիկ» իրավաբանը «խիարը թարս առա»՝ քաղաքական վերջին շրջադարձերի ժամանակ՝ պաշտոն մուրալու-պոկելու մարշ-բրասոկ է սահամանել. ամբիցիաները թանձրույթը ճակատին՝ փորձում է ամեն գնով հասնել իր նպատակին, համախոհներ գտնել՝ իր պստիկ ամբիցիաները բավարարել այս կամ այն կերպ՝ չկանգնելով ոչ մի բանի առաջ, ուզում հաղթել այնտեղ, որտեղ ոչ միայն հաղթանանկ չկա, ալեւ հպարտ ծածանվում է ցանել-հնձելու բարդ դիլման:
Ցավալիորեն չնկատվելով «հարկավորների» կողմից, նա ստիպված է կյանքը մաշել էլ ավելի ցածր արժեհամակարգային սանդղակների վրա կորցնելով մարդկային նկարագրի վերջին փշուրները:
Ի դեպ. այս գործում նա ունի նաեւ հավատարմատարների ու նույնիսկ մեկենաս. ինչպես հավաստում էր ԱԺ֊-ում մեզ հետ՝ ՎՊ հետ աշխատած պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առ ժամանակ առաջ, սույն իրավաբան Մամիկոնյան Արամը Վերաքննիչում իր իսկ հորից ժառանգած քավոր-սանիկ դատավորներից մեկը, որը սնում, ամեն անգամ իրավաբանական ջրերում փորձում է մկրտել սույն անհաջողակ իրավաբանին, մի բանի հասցնել, չոր դուրս բերել այս ցավոտ, մարդկային արժեքները չափաբանող փիասկոյից, սակայն պաշտոնի, տակ քանդելու ոգին, ՀՊ նոր բարեխոսի տեսքով չի իջնում նրա մկրտյալի սանիկի թաց ուսերին…
Սանիկը մնում է պաշտոնի կարոտ:
Խորը հիասթափություն և նոր դեպրեսիա անհաջողակ իրավաբանի համար, որի միակ զբաղմունքը այս կյանքում դարձել է դատարաններիդռները մաշել-մաժմժելը:
Ի դեպ. այս ընթացքում նա փորձում էր տեղավորվել նաեւ քաղաքական խաղերի մեջ, կարծելով այս իշխանությունները կհեռանան, ոտատեղ կբացվի… հիմա, երբ լոտերը այլ բան են ապացուցել, նա կրկին ելման դիրքերի է վերադառնում:
Ասել է որոշել է ամեն գնով իր սկսած «գերհզոր ու բարոյականության» որևէ նորմում չտեղավորվող պարտիան շարունակել` մոռանալով, որ դեռ ապրելու է այս հայրենիքում, երկրում, ու ոտատեղը այդքան մխտռել չի կարելի:
Անբարոյությունն էլ սահմաններ ունի:
Ավ´աղ:
Կարմեն Դավթյան
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրակազմը պատասխանատվություն չի կրում հեղինակի կարծիքի համար: