Վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Ավելի քան 4 հազար հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:
Ընդհանուր առմամբ հրդեհի 63 օջախները առավել մեծ վնաս հասցրել են Էգեյան ու Միջերկրական ծովերի առափնյա հանգստավայրային գոտիներին: Այս պահին 42 հրդեհ հաջողվել է մեկուսացնել, ևս 21 հրդեհի օջախներ շարունակվում են տարածվել Ադանա (6 օջախ), Օսմանիյե (2 օջախ), Անթալիա (4 օջախ), Մերսին (4 օջախ) Մուղլա (3 օջախ) , Կայսերի (1 օջախ), Մանիսա (1 օջախ):