Հասարակական տրանսպորտի վարորդների մեծ մասին Երեւանի քաղաքապետարանն անակնկալի է բերել. օրեր առաջ քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջով գրել է, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են՝ հանրային տրանսպորտի միջոցների սրահները եւ վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։
Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։
Ապա նշել էր՝ մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլեւայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթը հիշեցնող տարրերով։
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց վարորդների հետ եւ պարզեց, որ իրենց արդեն զգուշացրել են կահավորանքը հանելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան