Հուլիսի 26-ի գիշերը Ջերմուկի ոստիկանները Գարնանային փողոցից բերման ենթարկեցին 29 և 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նրանց մոտ թմրանյութ կա:
Տեղեկությունը հաստատվեց. 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ, չօգտագործված ապակե կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:
Ըստ երիտասարդի` հայտնաբերված զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են: