Կորոնավիրուսի «Դելտա» շտամը հայտնաբերվել է 132 երկրում: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ԱՀԿ վերահսկողության տակ գտնվող 6 շրջանից 5-ում COVID-19-ով վարակվածության մակարդակը վերջին 1 ամսում ավելացել է 80%-ով կամ գրեթե կրկնակի: Այդ նույն ժամանակահատվածում Աֆրիկայում մահացության ցուցանիշն աճել է 80%-ով:
«Անցած շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ն հայտնել է COVID-19-ի 4 մլն դեպքի մասին, և այս արագությամբ առաջ գնալով՝ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը կգերազանցի 200 մլն-ը: Մենք գիտենք, որ թերագնահատում ենք այս թվերը»- հավելել է ԱՀԿ նախագահը: