![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/228028973_2315982088536344_6404322817380635383_n.jpg)
Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կներդրվի տնտեսվարողների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ:
Հայաստանի իշխանությունները վերջապես սկսել են զբաղվել սեղմված բնական եւ հեղուկ գազով շահագործվող ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքերի տեղադրման ոլորտով:
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ կսահմանվի սեղմված բնական եւ հեղուկ գազով աշխատելու համար ավտոմեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը:
Այս մասին որոշման նախագիծը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը երեկ է շրջանառության մեջ դրել:
Ի դեպ, գազալիցքավորման կայաններն իրավունք չեն ունենա բալոնները լիցքավորել առանց վկայականի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե այն ժամկետանց է, քանի որ այն կարող են ստուգել էլեկտրոնային բազայում:
Իսկ բալոնների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրանց օգտագործումը կարգելվի: Խախտողներին կսպառնա վարչական տույժ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.