Այս տարվա հուլիսի կեսերին Եվրոպական միությունը հայտարարեց Հայաստանին շուրջ 2.6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու մասին: Նշվեց, որ այդ գումարով առաջիկա հինգ տարիներին հինգ խոշոր ծրագրեր են իրականացվելու։ 2021-ի համար հայտարարված գումարն աննախադեպ էր Հայաստանի համար իր չափերով եւ դա համացանցում և մամուլում ակտիվ քննարկումների պատճառ դարձավ։
Եվ եթե 2021 թ. հուլիսին ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին շուրջ 1.6 մլրդ եվրո կամ շուրջ 1.9 մլրդ դոլար աջակցություն տրամադրելու մասին,ապա հետագայում Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց որ աջակցության չափը կարող է հասնել 2.6 մլրդ եվրոյի՝ մոտ 3 մլրդ դոլար։ Այս գումարները ներառում են ինչպես դրամաշնորհային ծրագրեր, այնպես էլ վարկային և ներդրումային միջոցներ՝ յոթ ծրագրերի իրականացման համար։