12-17 տարեկան գրեթե 12.5 միլիոն մարդ, ինչպես նաև Չինաստանում 60 տարեկանից բարձր 150 միլիոնից ավելի քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի հիգիենայի և առողջության պետական կոմիտեի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ամբողջ երկրում ակտիվորեն խթանում են 60 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումները, և միայն որոշ շրջաններում է սկսվել պատանիների պատվաստումը:
Առայժմ Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել 3-ից 17 տարեկան երեխաների համար երկու պատվաստանյութի անհետաձգելի օգտագործմանը:
Չինաստանում բնակչության պատվաստումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին: Հուլիսի 30-ի դրությամբ չինացի բժիշկները կատարել են ավելի քան 1,63 միլիարդ պատվաստում կորոնավիրուսի դեմ: