Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը ՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը:
Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը / 60 կգ /: Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:
Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ:
Հայտնի դարձավ նաև Հովհաննես Բաչկովի / 63 կգ / քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին: