ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ խորհրդարանի իշխող նորընտիր խմբակցությունն այսօր դռնփակ նիստ է անկացրել, որի ժամանակ իրենց ֆրակցիայով ընտրել են մի քանի հանձնաժողովների նախագահների:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ բավականին թեժ է եղել ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար պայքարը: Բանն այն է, որ առաջադրվել են չորս թեկնածուներ, որոնցից էլ խմբակցությունը նախագահ է ընտրել: Խմբակցության համար զարմանալի է եղել խմբակցության պատգամավոր Վահագն Հովակինյանի այդ պաշտոնում առաջադրվելը, քանի որ վերջինս խմբակցությունում հայտնի է որպես նախագծեր «սղցնելու վարպետ», որը իշխանության բոլոր «սև» նախագծերը փորձում է ներկայացնել ու անցկացնել․ վերջինս պետական-իրավական հանձնաժողովի անդամ էր:
Եվ ահա Հովակիմյանը որոշել է հանձնաժողովի նախագահ դառնալ, սակայն դա էլ նրա մոտ չի ստացվել․ խմբակցությունը նրան չի ընտրել: Այդ հանձնաժողովը կղեկավարի Վաղարշակ Հակոբյանը: