Հուլիսի 30-ին ԱԱԾ և ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ոստիկանության ՔՈԳՎ բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ՎԱԶ-2121» մեքենայով հանդերձ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21 սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ոսկեգույն ծալովի դանակ։
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ:
Նշանակվել է դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություն:
Տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է քննություն։