Որ հայտնի գործարարի մեքենան է հայտնվել կիզակետում. մանրամասներ այսօր Երևանում հնչած կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանում՝ Արամի փողոցում, հնչած կրակոցներից:

Մասնավորապես , ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրից բավականին հեռու՝ Հանրապետության հրապարակի մոտ՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։

Ըստ տեղեկություների Range Rover -ը պատկանում է «ՍԵՄՈՒՐ ԸՆԴ ԿՈ» շինանյութի գործունեությամբ զբաղվող ընկերության սեփականատերերից մեկի Արմեն Վ-ին։

Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, օգոստոսի 1-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ:

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քնար Մանուկյան




Լրահոս