
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած 4 պայթյունների հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել,- հաղորդում է Associated Press-ը: Մահապարտ ահաբեկիչներից մեկն իրեն պաթեցրել է ոստիկանական բաժանմունքի մոտ, մյուսը` շիական թաղամասի շենքերից մեկում: Բացի այդ, Բաղդադի արեւմուտքում պայթեցվել է ոստիկանական մեքենաների մոտ կայանած երկու ավտոմեքենա, որի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել է 3 մարդ: