![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/227436570_998283500917485_8591888447094006407_n.jpg)
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, օրերս իրավապահներին է զանգահարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համայնքային ծառայության բաժնի պետի պաշտոնակատար Աննա Վարդանյանը և հայտնել, որ հուլիսի 29-ին ժ.18.20-ին Գևորգը ավտոմեքենայի կայանման վայրի շուրջ վիճաբանել է իր ամուսնու հետ եւ այդ ժամանակ փորձել է դանակով հարվածել ամուսնուն՝ Դավիթ Վարդանյանին, որը «Կենտրոն» համատիրության ղեկավարն է: Աննա Վարդանյանի ահազանգից հետո իրավապահները շտապել են դեպքի վայր եւ պարզել են դեպքի ողջ հանգամանքները:
Ներկայումս իրավապահները փնտրում են Գեւորգ Շալջյանին, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան