Իշխանությունները «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորների հարցով քննարկում են ունեցել. ինչ որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` իշխանությունները կալանավորված պատգամավորների հարցով քննարկում են ունեցել դատական համակարգի հետ` հասկանալու համար, ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Ավելին, ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն,  անգամ ՀՀ գլխավոր դատախա Արթուր Դավթյանն է խնդրի մասով կանգնել փակուղու առաջ, կամ ինչպես ներքին խոսակցություների ժամանակ են ասել՝ «սեկրետ» է ընկել: Արդյունքում, դատական համակարգը իշխանություններին բացատրել է, որ օրենքի բաց կա, ուստի կալանավորված պատգամավորների հարցը պետք է անհապաղ լուծվի: Իսկ որն է լուծումը. քննարկման ժամանակ առաջարկ է եղել Եվրոպական դատարանի քննադատությունից խուսափելու համար, կալանավորված պատգամավորներին ազատ արձակել, որից հետ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, սկսել գործընթացը: Ասել է, թե Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա ԱԺ եւ նրանց անձեռմխելիությունից զրկելու հարցը կբարձրացնի: Հետևենք զարգացումներին, թե ի վերջո, կալանավորված պատգամավորներն ազատ կարձակվեն, թե կշարունակեն մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատ են ստացել «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը և Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը, որոնք այժմ կալանավորված են:

Հավելնք, որ Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 16:30-ին՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս