ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննչական կոմիտեի նախկին նախագահը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. Հայկ Գրիգորյանին երկու պաշտոն են առաջարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից եւ նրան առաջիկայում նշանակելու են ՀՀ պաշտպանության նախարար:

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Պաշտպանության նախարարի նոր հավանական տեղակալի մասին: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություների համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն օրերս հանդիպել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ վարչապետը վերջինս խոստացել է նոր պաշտոն տալ: Ներկայումս քննարկվում է երկու հավանական պաշտոններ, որտեղ Հայկ Գրիգորյանին կնշանակեն: Մասնավորապես մեզ հասած լուրերի համաձայն, Հայկ Գրիգորյանին կնշանակեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ կամ կտանեն Զինվորական դատախազություն: Իշխանությունները այս պահին դեռ հստակ որոշում չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս