ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապհության նախարարությունը դեռ չի շտապում կատարել ՀՀ վարչապետի ԺՊ հանձնարարականը եւ թվային տվյալներ չի հրապարակում այն մասին, թե քանի հայաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի օտարերկրացի: Մինչդեռ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից խնդրեց թվային տվյալներ փոխանցել, թե քանի օտարերկրացի եւ քանի հայաստանցի է պատվաստվել COVID-19-ի դեմ: Մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին,որ երբ պատրաստ լինի, կհրապարակեն, այժմ ամփոփում են: Փաստորեն, մեկ շաբաթ Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել է հրահանգ ու չի կատարում փաստացի: Բայց, սրան զուգահեռ, տեսակետ է շրջանառվում, որ մեր հայրենակիցները չեն վստահում եւ հրաժարվում են պատվաստվել: Սա է պատճառը, որ պատվաստված հայաստանցիների քանակը զգալի քիչ է, եւ զարմանալի չէ, քանի որ պատվաստվաստումների ցուցանիշները այս ընթացքում փորձում են բարձրացնել պետական աշխատողների հաշվին: Նրանց պարգեւավճար, խրախուսանք չեն տալիս, եթե պատվաստված չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմը՝ ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ներքին հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր պետական ծառայողները պետք է պատվաստվեն: Ավելին, սիրո հեղափոխության ներկայացուցիչները պետական ծառայողներին սպառնում են՝ ասելով, որ պատվաստվեն՝ կստանան պարգեւատրումը եւ հավելավճարը։ Պարտադրում են պատվաստվել եւ սեպտեմբերին «կանաչ անձնագրով» գալ աշխատանքի: Մեզ հայտնի դարձավ, որ պատվաստվածների ցուցակով անձամբ զբաղվում է Արայիկ Հարությունյանը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ամեն կերպ պատվաստումների ցուցանիշները բարձրացնել եւ այս նպատակին հասնելու համար պետական ծառայողների մի մասին սպառնում է պատվաստվել, հակառակ դեպքում կա՛մ կազատվեն աշխատանքից, կա՛մ էլ չեն ստանա իրենց վաստակած պարգեւատրումը: Եւ զարմանալի չէ, քանի որ վերջին օրերին լուսանկարներ են հրապարակվում այն մասին, թե ինչպես է այս կամ այն տեսչական մարմնի աշխատողը պատվաստվել: Օրինակ՝ նման լուսանկարներ հրապարակել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, բոլոր նախարարությունները, տեսչական մարմինները:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:  Ըստ մեր տեղեկությունների՝ այդ պրոցեսն իրականացվում է անձամբ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ Սյունիքի մարզում իրեն հայհոյանքներով դիմավորելու, համայնքի ղեկավարներին իր դեմ հանելու համար Հակոբյանը պետք է պատժվի ու զրկվի իր այդ պաշտոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Փաշինյանը նշել է, որ ռուսական կողմից «դաբրո» ունի իր նպատակին հասնելու համար ու ամեն գնով հասնելու է դրան: Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 14-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները արգելափակել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) վարչական շենքի մուտքերը ու տարբեր աշխատակիցների առանց վացատրություն տալու բերման էին ենթարկում: Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենց որեւէ բացատրությունն չեն տալիս այդ ամենի համար, ինչ-որ հատուկ գործողություններ են իրականացնում: Արդեն քանի օր է՝ մենք փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Հակոբյանի հետ, սակայն ապարդյուն. Հակոբյանը կտրականապես մեր հեռախոսազանգերին չի արձագանքում: Ընդ որում, հանքում ստուգումների, պրոբլեմներ գտնելու գործընթացն իրականացվում է ինչպես ԱԱԾ-ի, այնպես էլ պետական այլ վերահսկող կառույցների կողմից։

 

 

9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ»  օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացրել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է այդ քրեական գործին: Ի դեպ, քրեական գործով բավականին կցկտուր ցուցմունքներ են տրված, որից ակնահայտ է այն, որ, ի վերջո, ՊԲ նախկին հրամանատարի տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր իմանալ։ Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Վերջինիս վիրավորումը շատերի համար մնաց առեղծված, թե ինչպես հակառակորդը իմացավ նրա տեղը եւ տեղաշարժը:

 

 

«Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,- «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում նշեց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ Իհարկե, նա տեսականորեն դա հնարավոր համարեց՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին։ «Հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց… ՀԱՊԿ-ի համար բարդ ժամանակներ են։ Եթե ՌԴ-ն համաձայնի նման ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը կարծես ավելորդ է դառնում: Հիշեցնենք որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում են եւ չեն հեռանում, իսկ Փաշինյանի կողմից ռուս խաղաղապահների առաքելություն իրականացնելու առաջարկն այդպես էլ չի ընդունվել։

 




Լրահոս