
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 3-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Սուրեն Ղամբարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Ղամբարյանը այս պաշտոնին նշանակվել էր 2020-ի սեպտեմբերի 20-ին։