Armenian text to speach

Ռուսական անձնագրերում դեռևս չի նախատեսվում նշում կատարել ազգության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ներկայումս Ռուսաստանի Դաշնության անձնագրերում չի նախատեսվում «Ազգության» մասին նշման համար նախատեսված բաժնի վերականգնումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ՌԴ գործող օրենսդրության մեջ նման բան չի նախատեսվում։

Նշենք, որ «Ազգության» նշման համար նախատեսված բաժինը վերադարձնելու առաջարկն արել էր Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը դեռ անցյալ տարի։ Նա հայտարարել էր, որ նման քայլը կարող էր խոսել այն մասին, որ ռուսական հասարակությունն իրականում բաց հասարակություն է եւ հաղթահարել է ազգայնական նախապաշարմունքները։




Լրահոս