
Հայտնի բրիտանական արտադրող Burberry ապրանքանիշի եռամսյակային հասույթը գերազանցել է կանխատեսումները Չինաստանում բացված նոր խանութների եւ պահանջարկի շնորհիվ,- հայտնում է Reuters-ը: Երեք ամիսների ընթացքում Burberry-ի հասույթն աճել է 29%-ով` 723 մլն դոլար` 448 մլն դոլարի դիմաց:155 տարվա պատմություն ունեցող Burberry-ի վաճառքները 16 տոկոսով բարձրացել են`շնորհիվ Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի, Հոնգ Կոնգի եեւ Դուբայի խանութների: Չինաստանում վաճառքի ծավալների աճը կազմել է մոտ 30%: