ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր, քիչ առաջ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:
Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք:
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել վերոհիշյալ դեպքից: