ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրանսֆերտներն աճել են. որ երկրներից են ամենաշատը գումար փոխանցել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 101 միլիոն 421 հազար դոլար: Նկատենք, որ մայիս ամսվա համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 23 միլիոն 150 հազար դոլարով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ հունիսին տրանսֆերտները շարունակել են այս տարվա մարտ, ապրիլ, մայիս ամիսների համեմատ աճել: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հունիս ամսին կազմել է 50 մլն 714 հազար դոլար։

Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն մայիս ամսվա համեմատ 11 մլն 154 հազար դոլարով ավելացել է:

Մասնագետների խոսքերով, այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը փետրվարի 1-ից մեկնել են ՌԴ արտագնա աշխատանքի եւ արդեն կարողանում են գումար ուղարկել հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա մայիսին այն կազմել է 25 մլն 474 հազար դոլար, ապա հունիսին դարձել է 33 մլն 422 հազար դոլար։

Ս.Հ.




Լրահոս