Ֆրանսիան և Հունաստանը, անտառային հրդեհների դեմ պայքարում հրդեհաշիջման ինքնաթիռներ Թուրքիա ուղարկելու առաջարկներից հետո, չեն արել դա: Այս հայտարարությամբ երեքշաբթի հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը»,- մեջբերում է Yeni Safak թերթը: «Ֆրանսիան ի սկզբանե առաջարկեց ուղարկել ինքնաթիռ [Թուրքիա], բայց հետո հետ վերցրեց առաջարկը: Հունաստանը նախ ասաց, որ ինքնաթիռ կուղարկի, բայց հետո հրաժարվեց դա անել, քանի որ իրենց մոտ էլ են հրդեհներ բռնկվել»,- ասել է թուրք նախարարը: