ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱԿՏԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նորընտիր Ազգային ժողովը երեկ սկսեց իր աշխատանքը: Ընդդիմադիր «Հայաստան» եւ մասամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունները որդեգրել էին երկրի թիվ մեկ ամբիոնը ամբողջությամբ օգտագրծելու տակտիկան. նրանք անգամ միմյանց հարց տալու ձեւաչափով ամենատարբեր հարցերում քննադատության ենթարկեցին գործող ռեժիմին: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր՝ ինչ էլ լինի, իրենք ընդդիմության ելույթներին չեն պատասխանի, իրավիճակը չեն սրի, կոնտակտի մեջ չեն մտնի, մինչեւ ԱԺ ղեկավար կազմն ընտրվի: Անգամ որոշել են, որ ինչ էլ լինի, ընտրեն առաջադրվող ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակին, միայն թե կարողանան ԱԺ բնականոն աշխատանքը շուտ սկսել: Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չանցավ. ողջ օրը  կարողացան միայն աշխատանքային օրվա ավարտից հետո, ԱԺ նիստ գեւմարելով, ԱԺ նախագահ ընտրել երկրորդ փորձից: Այսօր պիտի նախագահի տեղակալներին ու, եթե հասցնեն, նաեւ հանձնաժողովների նախագահներին ընտրեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ վերջնականապես  չի կարողացել ԱԺ հանձնաժողովների բաժանում անել եւ խնդրի առջեւ է կանգնել:  Իշխանական պատգամավորները սպասում են, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոնտակտի դուրս գա իրենց հետ եւ անձամբ ասի, թե որ հանձնաժողովն է ուզում ստանալ: Սակայն մինչեւ այս պահը դեռ անորոշ վիճակ է, եւ մինչեւ հանձնաժողովներ չունենա ընդդիմությունը, բարդ է որոշում կայացնել: Օրինակ՝ նախորդ տարիներին ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսել են եւ հանձնաժողովների բաժանման մասով որոշման հանգել, թե որ հանձնաժողովը որ ուժինը պետք է լինի, սակայն այս անգամ իրավիճակը բարդ է, քանի որ «Հայաստան» դաշինքը չի բանակցում իշխանությունների հետ եւ իր առջեւ խնդիր է դրել միայն կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու վերաբերյալ: Եվ որքան էլ երեկ եւ նախորդ օրը իշխանության ներսում թեժ քննարկումներ են եղել, եւ հանձնաժողովների նախագահներ են ընտրել, սակայն Դոնթի բանաձեւից ելնելով՝ չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձաժողովները վերցնել: Այնպես որ, դեռ անորոշ վիճակ է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ վերջնականապես  չի կարողացել ԱԺ հանձնաժողովների բաժանում անել եւ խնդրի առջեւ է կանգնել:  Իշխանական պատգամավորները սպասում են, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոնտակտի դուրս գա իրենց հետ եւ մեսիջներով ասի, թե որ հանձնաժողովն է ուզում ստանալ: Սակայն մինչեւ այս պահը դեռ անորոշ վիճակ է, եւ մինչեւ հանձնաժողովներ չունենա ընդդիմությունը, բարդ է լինելու իշխանության համար որոշում կայացնելը: Օրինակ՝ նախորդ տարիներին ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսել են եւ հանձնաժողովների բաժանման մասով որոշման հանգել, թե որ հանձնաժողովը որ ուժին պետք է բաժին հասնի, սակայն այս անգամ իրավիճակը բարդ է, քանի որ «Հայաստան» դաշինքը չի բանակցում իշխանությունների հետ եւ իր առջեւ խնդիր է դրել միայն կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու մասով: Եվ որքան էլ երեկ եւ նախորդ օրը իշխանության ներսում փակ քննարկումները թեժ են եղել, եւ հանձնաժողովների նախագահներ են ընտրել իրեց ներսում, այնուամենայնիվ, Դոնթի բանաձեւից ելնելով՝ չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձնաժողովները վերցնել: Այնպես որ, դեռ անորոշ վիճակ է խորհրդարանական կառավարման այդ օղակի մասով:

 

 

Մինչ իշխանությունները խորհրդարանում լրագրողների տեղաշարժն են սահմանափակում, երեկ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն էլ իրեն ցանկալի լրատվամիջոցներին հրավիրել էր ասուլիսի ու դատական համակարգի փոփոխություներից էր խոսում: Ստացվում է, որ իշխանությունները իրենց ոչ ցանկալի լրատվամիջոցներին չեղոքացնելու գործընթաց են սկսել։ Այս իրավիճակին զուգահեռ ԲԴԽ նախագահը գտել է այն անձին, ում միջոցով վերահսկողության տակ է պահում դատավորներին մակագրվող գործերը եւ առհաասարակ դատավորներին բուռը պահելու գործընթացն է վերահսկում: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյհանը իրեն խորհրդական է նշանակել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Վարդան Ստեփանյանին ու նրա միջոցով դատական համակարգը պահում է վերահսկողության տակ, թե որ գործը մտավ դատարան, ում է մակագրվել, կամ որ դատավորին ինչ հարցով  են դիմել։

 

 

Այսօր օրենքի ուժով ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության ձեւավորման աշխատանքները սկսեց, որոնք դրսեւորվեցին նոր նշանակումներով: Ըստ այդմ, Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, ինչպես տեղեկացրել էինք դեռ հուլիսի 20-ին։ Նկատենք` ուժային կառույցներում   նշանակումները սկսվել էին Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելով։ Երեկ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ կշարունակվի պաշտոնավարել մինչեւ իր լիազորություննրի ժամկետի ավարտը, որը լրանում է հաջորդ տարի սեպտեմբերին. վարչապետը չի ցանկանում նրան հեռացնել պաշտոնից։ Այժմ քննարկվում է Զինվորական դատախազի հարցը, թե ով պետք է նշանակվի այդ պաշտոնում։ Հավանական թեկնածուներից այժմ Վահե Հարությունյանն է, որը զինվորական դատախազի տեղակալն է։




Լրահոս