ՈԼՈՐՏՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխությունների գործընթացն արդեն սկսվել է: Ներկայիս կարգում քիչ չեն երկիմաստ դրությունները, որոնք հնարավորինս վերացվում, հստակեցվում են, մի շարք պահանջներ դառնում են չափելի: Օրինակ՝ գործող կարգով սահմանվում է, որ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու համար տվյալ անձը պետք է վերջին 3 տարիներին բուհում դասավանդման փորձ ունենա, բայց ոչ մի ձեւ հստակեցված չէ դասավանդման նվազագույն ժամաքանակը: Այսինքն՝ հնարավոր էր դեպք, երբ ամբողջ տարվա ընթացքում տվյալ հայցորդը լինի մեկ դիպլոմային աշխատանքի ղեկավար եւ համարվի բուհի աշխատող: Անհրաժեշտ է դասավանդման հստակ ժամաքանակ սահմանել՝ մեկ ուսումնական տարվա համար նվազագույնը 150 ժամ: Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ մշակույթի եւ սպորտի բնագավառներում, գիտական կոչումներ շնորհելու համար սահմանված պահանջները քիչ են կամ մեղմ»,- այս մասին ասել է ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը:

 

Որպես զարգացման կարեւոր քայլ՝ Կ.Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

«Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` եւս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում»,- նշել է նա:

Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու եւ միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաեւ հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։ Աստիճանաշնորհման կանոնակարգում վերջին 5 տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դրանց անհրաժեշտությունն իսկապես զգացվում է։ Միեւնույն ժամանակ ցանկացած փոփոխության գնալիս առաջնահերթ պետք է հասկանալ մեր հնարավորությունները եւ խոչընդոտները»,-ասել է նա:

Ոլորտում առկա խնդիրների թվում իր դեռեւս կայուն տեղն ունի գրագողությունը: Որպես արատավոր երեւույթի դեմ պայքարի միջոց՝ Կարեն Քեռյանը դիտարկում է գրագողություն կատարած անձանց աստիճանազրկման կարգի սահմանումը. «Գրագողության դեպքեր բացահայտող ծրագիրը թարմացման կարիք ունի: Այն բավականին լավ աշխատանք է կատարել, եւ մինչ օրս էլ բացահայտվում են դեպքեր, բայց տարիների ընթացքում ի հայտ են գալիս այդպիսի ծրագրերը շրջանցելու մեթոդներ: Որքան էլ համակարգը կատարյալ լինի, հնարավոր է՝ որոշ դեպքեր պաշտպանությունից հետո բացահայտվեն: Դրա համար անհրաժեշտ է սահմանել կարգ, որով գրագողության հայտնաբերման դեպքում տվյալ անձը կզրկվի շնորհված աստիճանից: Տարբեր երկրներում գործում են նմանատիպ կարգեր։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենք են հասկանում, որ գրագողությունը խայտառակություն է, եւ հրաժարվում են կոչումներից։ Մեզ մոտ այդպիսի կարգի մշակման ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում: Մի կողմից՝ պետք է արագ գործել, բայց, մյուս կողմից, պետք է մանրակրկիտ վերլուծել ունեցածը: Առանց վերլուծությունների կատարած քայլերը կարող են որեւէ օգուտ չտալ»,-շեշտել է Քառյանը:

 

 

ՄԵԾԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՇՏԱՄՆԵՐԻ  ՌԻՍԿԸ

Առանց պատվաստանյութերի երկրներում կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում Է վիրուսի նոր, ավելի վտանգավոր տարբերակաների հայտնվելու հավանականությունը, ինչը կարող Է հանգեցնել արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետության նվազեցման: Ուստի COVID-ի դեմ պատվաստանյութերի մեծ պաշարներով պետությունները պետք Է դրանցից բաժին հանեն այլ երկների: Այս մասին հայտնել է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի հատուկ դեսպանորդը: «Այն դեպքում, երբ շատ երկրներ դժվարին կացության մեջ են պատվաստանյութերի պակասից, այն պետությունները, որոնք այդ պատրաստուկների մեծ պաշարներ ունեն, չպետք Է դանք կուտակեն իրենց մոտ՝ ձգտելով ընդգկել իրենց ամբողջ բնակչությանը: Դա նույնիսկ նրանց օգտին չԷ. վիրուսի ինտենսիվ տարածումն առանց պատվաստայութերի երկրներում մեծացնում Է այն բանի հավանականությունը, որ հայտնվեն վարակի ավելի փոխհաղորդիչ եւ վտանգավոր տարբերակներ, եւ կարող Է հանգեցնել այն բանին, որ արդեն գոյություն ունեցող պատրաստուկների արդյունավետությունը նվազի»,- նշել է նա:

ԱՀԿ-ի մասնագետները նաեւ կոչ են անում, որ համաշխարհային հանրակցության առաջնահերթ խնդիրը դառնա բնակչության առավել խոցելի խմբերի՝ բժիշկների, տարեց մարդկանց, ուղեկցող պաթոլոգիաներով անձանց պատվաստումը: «Ռազմավարությունը պետք Է հաշվի առանի ԱՀԿ-ի այն կոչերն ու կանխատեսումները, որ 2021 թվականի սեպտեմբերին պատվաստում ստանա աշխարհի բնակչության առնվազն 10 տոկոսը, դեկտեմբերին՝ արդեն 40 տոկոսը, իսկ 2022 թվականի կեսերին՝ 60 տոկոսը»,- ասել է նա:  Այդ նպատակին հասնելու համար չորս ամսում անհրաժեշտ Է պատվաստել 250 միլիոն մարդու ցածր եւ միջին մակարդակի եկամուտներով երկրներում, առաջնահերթությունը պետք Է տրվի բժիշկներին եւ ռիսկի խմբերի մարդկանց. նշել են ԱՀԿ-ում: ԱՀԿ-ի եւ COVAX-ի գծով նրա գործընկերների բազմակի կոչերն առավելագույն արդյունավետութմյամբ օգտագործելու պատվաստանյութերը պետք Է լսելի լինեն. հորդորում են հոդվածի հեղինակները: Աշխարհում տարածված է շուրջ 3 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ, սակայն COVAX-ի մեխանիզմով դրանցից տարածվել Է սոսկ 90 միլիոնը: Այդ մեխանիզմից օգտվում Է շուրջ 60 պատություն, այնտեղ պատվաստվածների մակարդակը կազում Է երեք տոկոսից պակաս. ընդգծել են հատուկ դեսպանորդները:

 

 

«ԴԵԼՏԱ» ՇՏԱՄԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

Հուլիսի 02-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ը` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 350 559 թեստավորում: Կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք: Ունենք 147 առողջացած եւ 2 մահվան դեպք: Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին  իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

 

 

ԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը: Միայն երկրորդ եռամսյակի ընթացքում վերջինս աճել է ավելի քան 8 միլիարդ դրամով, ընդ որում՝ նշված 212 միլիարդի հիմնական մասը՝ շուրջ 68%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ընկերության կողմից կառավարվող երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը շարունակել է բարձ մնալ՝ տատանվելով 8.4%-9.5%-ի միջակայքում։

«Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող ֆոնդերը, հատկապես՝ Պահպանողականն ու Հավասարակշռվածը, երկրորդ եռամսյակի ընթացքում ապահովել են դրական եկամտաբերություն, որն ավելի քան ծածկել է այն բացասական ազդեցությունը, որը ֆոնդերը կրել են հայաստանյան ներդրումներից եւ դրամի արժեւորումից։

Միայն այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող Պահպանողական եւ Հավասարակշռված ֆոնդերը արձանագրել են դրական, իսկ Կայուն եկամտային ֆոնդը՝ նույնիսկ բացասական արդյունք, սակայն երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը բավականին բարձր է՝ տատանվելով 8.4%-9.5%-ի միջակայքում»,-նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը՝ հավելելով, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 




Լրահոս