ՄԻՊ–ը ԱԺ–ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ ուսումնասիրություն է նախաձեռնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում  է, որ երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:

«Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաեւ միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից:

Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով»,– ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ–ը։

Նշենք, որ արդեն երկու օր է՝ ինչ խորհրդարանում սահմանափակվել է լրագրողների տեղաշարժը։ Նրանց չի թույլատրվում ԱԺ միջանցքներում ազատ տեղաշարժվել, մոտենալ պատգամավորներին, նրանց աշխատասենյակներ՝ հարցազրույցներ անելու նպատակով։

Հավելենք նաեւ, որ այսօր խորհրդարանում լրագրողները  ստորագրահավաք  են  իրականացրել՝  պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները:




Լրահոս