Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուշացնում եկամտահարկի վերադարձը քաղաքացիներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար. տեւական ժամանակ է, ինչ ՊԵԿ-ը եկամտահարկի վերադարձ չի կատարում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից:

Նրանց պատմելով՝ մարդիկ կան, որոնք 20 օր է՝ դիմում են գրել՝ եկամտահարկի փոխանցման պահանջով, բայց ավելի քան 2 ամիս է, ինչ եկամտահարկը չի փոխանցվում:

Իսկ երբ քաղաքացիները զանգահարում են ՊԵԿ եւ փորձում պարզաբանում ստանալ, չի հաջողվում, հեռախոսազանգերն անպատասխան են մնում: Մինչդեռ նախկինում այս գործընթացը՝ փաստաթղթերից մինչեւ եկամտահարկի փոխանցում, տեւել է մոտ 5 օր:

«Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին փորձեց պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից. միայն ոչ լիարժեք պատասխան հաջողվեց ստանալ ՊԵԿ-ի «Թեժ գիծ» ծառայությունից, որտեղից կարճ փոխանցեցին, որ 19-րդ օրը կփոխանցվի: Թե ինչու է ՊԵԿ-ն այս հարցում թերացել, անհասկանալի է:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ պետական այս կառույցը անգամ չի բարեհաճել քաղաքացիներին տեղեկացնել, որ եկամտահարկի փոխանցումն այս անգամ փոքր-ինչ ուշ է փոխանցվելու: Ինչպես երեւում է, ՊԵԿ-ը պաշտոնապես ղեկավար չունի, աշխատանքները անկազմակերպ են դարձել։
Իսկ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ռուստամ Բադասյանին ՊԵԿ ղեկավար նշանակելու նախագիծը պատրաստ է։

Այս նշանակման մասին «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ էր հայտնել։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս