Անցյալ շաբաթվա ընթացքում ողջ աշխարհում ավելի քան 4 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: ԱՀԿ տվյալներով` վարակման նոր դեպքերի թիվը 3 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները: Մինչդեռ մահացության ցուցանիշը նվազել է 8 տոկոսով:
Օգոստոսի մեկի դրությամբ`կորոնավարակակիրների թիվը հասել է 197 788 117-ի, մահացածներինը`4 219 578-ի:Հիվանդացության մակարդակը հատկապես աճել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում (37%) և Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (33%): Վարակման դեպքերի նվազում է նկատվել Եվրոպայում (9 %-ով), Հյուսիսային Ամերիկայում (3 %-ով), ինչպես նաև Աֆրիկայում (1%): Մահվան ելքով դեպքերի զգալի անկում է գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (29%):