
Ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպութան առաջնորդ Ահման Ալ-Զավահիրին ողջունել է լիբիացիներին` կոչ անելով Ալժիրի բնակիչներին` պայքար սկսել նոր պետություն ստեղծելու համար,- հաղորդում է Agence France-Pressе-ը: “Ես շնորհավորում եմ Լիբիայի մեր մարդկանց՝ բռնապետի դեմ հաղթանակի առթիվ, եւ կոչ եմ անում Ալժիրի ժողովրդին հետեւել նրանց օրինակին: Թունիսի եւ Լիբիայի ձեր եղբայրները իրենց բռնակալներին նետել են պատմության աղբաման, ինչո՞ւ դուք նույնպես չապստամբեք ձեր բռնապետի դեմ”,-Ալ Քաիդայի առաջնորդի խոսքերը մեջբերում է գործակալությունը: