Ինչու է ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել աշխատանքից. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնից ազատված ԱԱԾ տնօրենի տեղակալը օրեր առաջ Աժ-ում էր Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,- նշված է հրամանագրում։

Նկատենք. որ հուլիսի 30-ին Ստեփան Մելքոնյանը Ազգային ժողովում էր արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայում օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ինչը կարող է խիստ բացասական անդրադառնալ երկրի պետական սահմանի պաշտպանության վրա: Ուստի, սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար որոշակի սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն կա:

Ասել է թե,  տնօրենի տեղեկալն օրեր առաջ աշխատանքային գործընթացի մեջ էր, սակայն մի քանի օր անց ազատվեց : Մեզ հայտնի դարձավ, որ նա ազատվել է քանի որ լրացել է կենսաթոշակի անցնելու տարիքը :

Ք.Մ




Լրահոս