ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռիմա Սահակյանին եւ Կարինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի վարույթում քննվող թիվ ՇԴ/0068/01/19 քրեական գործով նիստն ավարտվելուց հետո, տեղեկանալով, որ դատարանը որոշում է կայացրել գործով ամբաստանյալ Ասքանազ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին, դստեր՝ Կարինե Սարգսյանի հետ միասին մուտք է գործել դատարանի շինություն, այնուհետև թիվ 4 նիստերի դահլիճ, որտեղ, նույն գործով մյուս ամբաստանյալի՝ որդու՝ Կարեն Սարգսյանի դեռևս կալանքի տակ գտնվելու կապակցությամբ, դատարանի դահլիճում գտնվող դատավոր Ադրինե Ղուկասյանի հասցեին հնչեցրել է վիրավորական խոսքեր՝ «կաշառակեր», փողը վերցրեցիք, մյուսին ազատեցիք, իսկ իմ տղուն բռնել եք», «խուլիգան», «խուժաններ», «թուրք» արտահայտությունները, դա շարունակելով դատարանի շինության նախասրահում դուրս են եկել դատարանի շենքից, այդպիսով, պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ:
Ք.Մ